211652_close_icon
views-count1989 դիտում article-date 20:54 02-12-2019

Վարոս Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, հավատարմագրման ազգային մարմնի ղեկավար Ալեքսեյ Խերսոնցևի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, հավատարմագրման ազգային մարմնի ղեկավար Ալեքսեյ Խերսոնցևի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը, «Ռոսստանդարտ» տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսեյ Աբրամովը, ՌԴ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննարկվել են երկու երկրներում որակի ենթակառուցվածքների, մասնավորապես՝ հավատարմագրման, համապատասխանության գնահատման և ստանդարտացման ոլորտներում առկա իրավիճակը, զարգացման միտումներն ու հետագա ծրագրերը։ ՌԴ հավատարմագրման ազգային մարմնի ղեկավարը ներկայացրել է Ռուսաստանում այս ոլորտի մարտահրավերները և խնդիրները, համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը, իրենց կողմից ներդրված հավատարմագրման կանոնակարգումն ապահովող էլեկտրոնային համակարգը՝ նշելով, որ այն նպատակ ունի լուծել շուկայում առկա համապատասխանության փաստաթղթերի հետ կապված խնդիրները։ Առաջարկվել է համագործակցել՝ ձեռք բերված փորձը հայկական կողմին ներկայացնելու և միասնական էլեկտրոնային համակարգի բնականոն աշխատանքը հետագայում ապահովելու նպատակով։ Հայկական կողմը, ներկայացնելով Հայաստանում հավատարմագրման ու համապատասխանության գնահատման ոլորտներում կատարվող աշխատանքները, ողջունել է ՌԴ համապատասխան կառույցների մասնագետների հետ շարունակական համագործակցության և փորձի փոխանակման առաջարկը, որի արդյունքում հնարավոր կլինի կարգավորել առանց խոչընդոտների ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ միասնական շուկայում։

Նմանատիպ նյութեր