ԱՄՆ-ում սահադաշտ նետված արջուկների քանակով նոր ռեկորդ է սահմանվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան հոկեյի լիգայում (AHL) «Հերշի» երկրպագուները «Հարտֆորդի» հետ հետ խաղի (4:3) ժամանալ գերազանցել են սեփական համաշխարհայի ռեկորդը՝ սահադաշտ նետած թավշյա արջուկների քանակով:
Քրիստիան Յուոսի գոլից հետո երկրպագուները սահադաշտ են նետել ընդհանուր առմամբ 45 650 արջուկ:
Նախորդ ռեկորդը (34 798) երկրպագուները սահմանել էին 2019-ին՝ Teddy bear toss ամենամյա ամանորյա բարեգարծական ակցիայի շրջանակներում:
Այս հանրաճանաչ բարեգործական ակցիան առաջին անգամ անցկացվել է 1993 թվականին: Այդ ժամանակներից ի վեր երկրպագուները հանդիպումներին արջուկներ են բերում, որոնք խաղադաշտ են նետում դաշտի տերերի խփած առաջին գոլից հետո:
Հավաքված արջուկները կբաշխվեն տեղի բարեգործական հատատություններին և մանկատներին: