3281 դիտում
15:04 03-12-2019
Ինչպես հաշվարկել հունվարի 1-ից հետո ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենայի մաքսազերծման գումարը. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որի օգնությամբ ֆիզիկական անձինք կարող են հաշվարկել 2020թ. հունվարի 1-ից հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենայի մաքսազերծման գումարը:
Այսպիսով` երեք տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենաների մաքսազերծման հաշվարկը կախված է լինելու ավտոմեքենայի արժեքից և շարժիչի աշխատանքային ծավալից։ Երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող մեքենաների համար մաքսային վճարը հաշվարկվելու է շարժիչի յուրահատուկ դրույքաչափով։ Գումարվելու է նաև բնապահպանական հարկ` ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ եթե մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներկրված մեքենայի համար գրանցվի ուղևորային մաքսային հայտարարագիր, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, մաքսազերծումը կկատարվի 2019թ. գործող դրույքաչափերով:
Բացի այդ, եթե մինչև տարեվերջ ոչ անձնական օգտագործման նպատակով մեքենա ներկրելիս ֆիզիկական անձինք ներկայացնեն նախնական մաքսային հայտարարագիր, և հաջորդող 30 օրվա ընթացքում ավտոմեքենան տեղակայվի մաքսային հսկողության գոտում, մաքսազերծումը կկատարվի 2019թ. դրույքաչափերով:
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2647 դիտում
15:53 23-09-2019
Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս
1725 դիտում
13:10 12-12-2019
Ինչպե՞ս հաշվարկել բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման գինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան