211652_close_icon
views-count16942 դիտում article-date 09:20 05-12-2019

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 08:32-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [b]Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է:[/b] Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները: [b]Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:[/b] [color=#CC0000]Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է: [/color] Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում: [b]Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է:[/b] Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: [color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/color] Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Նմանատիպ նյութեր