211652_close_icon
views-count10256 դիտում article-date 20:52 05-12-2019

Նախիջևանում մեծ խնդիր ունենք, ռազմական, զինուժ է հավաքվում, առանձնապես չեմ նկատել, որ մեր ԱԳՆ-ն այս ուղղությամբ քայլեր է ձեռնարկում. Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը դարակազմիկ չէր: Առավել կարևոր է գործընթաց, որը տեղի է ունենում տարածաշրջանում, պանթուրքիստական քաղաքականության զարգացումն է, Նախիջևանում կատարվող գործողությունները: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/05/arman-navasardyan/3157644?fbclid=IwAR0bnrf4QMRVd6X-XQTDLyziM6mxRspFf1NuKXzq917gQaNZU5tMCXuwWWk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը՝ Արման Նավասարդյանն ասաց, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, թե ինչ է արվել, բայց թե կուլիսներում ի՞նչ խոսակցություն է եղել, մենք դա չգիտենք: «Բայց ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ որ դարակազմիկ հանդիպում է եղել կամ դիվանագիտական ճեղքում, ինչպես ասում են, որովհետև դրանից առաջ Լավրովի՝ Հայաստան և Բաքու այցերը, հուշում էին այն մասին, թե ինչ ճանապարհով են գնալու բանակցությունները: Իրոք, այնտեղ պետք է լիներ ընդհանուր ձևակերպումներ, ինչպես եղել էր երկու մայրաքաղաքներում՝ փոխհամաձայնության ու փոխզիջումների ճանապարհով, բայց թե դա որքանո՞վ կլինի դիվանագիտական բեկում հարաբերություններում, դժվարանում եմ ասել: Բայց ընդհանուր գործընթացը խոսում է այն մասին, որ ընդհանուր հույսեր, մեծ հեռանկարներ այստեղ տեսնելը կլիներ ոչ շատ ճիշտ»,-ասաց Արման Նավասարդյանը: Արման Նավասարդյանն անդրադարձավ նաև հոկտեմբերին Բաքվում կայացած «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» 7-րդ համաժողովին, և նշեց, որ դա նույն պանթուրքիստական քաղաքականության զարգացումն է: «ՌԴ-ն փորձում է հսկել այդ կազմակերպության հետագա դինամիկան, և Լավրովը երկու անգամ է անդրադարձել դրան»,-ասաց Նավասարդյանը՝ նշելով, որ դա ընդհանուր պանթուրքսիստական քաղաքականության քաղաքականություններից մեկն է՝ հիմնված «Ազգային ուխտի» սկզբունքի վրա, որը վերաբերում է Օսմանյան կայսրության սահմանների ու տարածքների վերականգնմանը: Դիտարկմանը, թե ՀՀ-ն, ըստ էության, երկու կողմից է թիրախավորվում, Արման Նավասարդյանն ասաց. «Իհարկե, Թուրքիան Սիրիայում չի կանգնելու, շարունակելու է իր գործողությունները, սա՝ մեկ: Երկրորդ, պանթուրքիստական գաղափարախոսությունը երկրորդ շնչառություն է ստանում Արաբական գարունից հետո, սա դեպի Արևելք ուղղված քաղաքական կուրս է, որի ուղղություններից մեկը Հայաստանն է. այստեղից հասնել Հյուսիսային Կովկաս, դրանից հետո հաջորդ թիրախը կարող է լինել ՌԴ-ի մուսուլմանական շրջանները, ինչպես նաև՝ Միջին Ասիան: Եվ, բնականաբար, սա ուղղված է Հայաստանի դեմ, սա նախազգուշացնում ու մտահոգություն է առաջացնում անգամ չինացիների մոտ, և չին դիվանագետները կարծում են, որ Հայաստանը սա կարող է կանգնեցնել»,-ասաց Նավասարդյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/12/05/arman-navasardyan/3157644?fbclid=IwAR0bnrf4QMRVd6X-XQTDLyziM6mxRspFf1NuKXzq917gQaNZU5tMCXuwWWk]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր