3872 դիտում
09:25 06-12-2019
ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանը գնացել է Մելիք-Ադամյան. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, երբ նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանին կանչել են ՀՔԾ, ինչին հաջորդեց այն լուրը, թե հնարավոր է նրան նաև մեղադրանք առաջադրվի, միանգամից ՀՀԿ կենտրոնական գրասենյակում սկսել են տասնյակ մարդիկ հավաքվել, որոնք բավականին անհանգիստ են եղել, սակայն, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, առանձնապես «դուխից» ընկած չեն եղել։
ՀՀԿ-ականներն այնտեղ սպասել են Սերժ Սարգսյանին։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, երբ Սարգսյանը վերադարձել է գրասենյակ և տեսել է՝ ինչքան մարդ է հավաքվել, ժպտացել է ու կատակել, թե՝ «ի՞նչ եք խառնվել, ես դեռ էստեղ եմ, չեմ պատրաստվում տեղ գնալ»։ Երրորդ նախագահը բավականին մարտական տրամադրություն է ունեցել և ամենևին ընկճված չի եղել։
Տեղեկություններ ունենք նաև, որ ընդհուպ մինչև ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր՝ և՛ մարդկանց աժիոտաժով, և՛ ընդհանուր աշխատանքային մթնոլորտով։
Մեր աղբյուրի պնդմամբ, ՀՀԿ-ականները մինչև ուշ երեկո գտնվում էին գրասենյակում, ինչի հետ կապված Սերժ Սարգսյանը զայրացել է՝ ասելով՝ «ինչի՞ չեք տուն գնում, ամենքդ գնացեք ձեր գործին»։
Սակայն ՀՀԿ-ականները շարունակել են մնալ Մելիք-Ադամյանում։ Այդ ժամանակ Սարգսյանը հայտարարել է, թե՝ «այդ դեպքում առաջինը ես կգնամ», և առաջինն է լքել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, որից հետո մնացածները նույնպես ցրվել են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3501 դիտում
19:57 26-06-2015
Մելիք Ադամյան փողոցը եւս մարդաշատ է. ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրում. այս պահին սպասում են Սերժ Սարգսյանի ժամանելուն
8429 դիտում
22:36 25-11-2016
Տեսախցիկներ՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
967 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»