211652_close_icon
views-count1873 դիտում article-date 23:42 06-12-2019

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի 84-րդ նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի օրակարգում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի հարցեր: Քննարկվել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության արդիական հարցերը, Մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը և Մինչև 2020 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի շրջանակներում պիլոտային միջպետական նորարարական նախագծերի իրականացման ընթացքը: Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր