211652_close_icon
views-count42049 դիտում article-date 17:03 08-12-2019

Վստահ եմ՝ նա ռուս ժողովրդի մեծ բարեկամն է. Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում շնորհավորել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը։ «Հարգելի՛ ընկերներ։ Այսօր մեր եղբոր՝ Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձն է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա մեկը մյուսի հետևից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում, որը նա ղեկավարել է 2018 թվականին։ Վստահ եմ՝ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդման կողմնակիցը։ Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ»,– ասվում է Ռամզան Կադիրովի շնորհավորանքում։ Գրառմանը կից Ռամզան Կադիրովը նաև հրապարակել է իր և Արթուր Վանեցյանի լուսանկարը։ [img]https://st0.shamshyan.com/editor/0191540001575810122632581.png[/img]

Նմանատիպ նյութեր