Հովհաննես Խաչատրյան. Ո´չ ոք իրավունք չունի հայ ժողովրդին խաբելու, դա չի´ ներվելու, համբերեք դուք
Վաղը կլրանա մեկ տարին, թե ինչպե՞ս ժողովրդի «ծառա» ներկայացողը դարձավ ժողովրդի «թագավորը»:
Այդ ընտրութունը նման էր 90-ականների ընտրությանը մեկ տարբերությամբ,որտեղ մարդիկ գումարի դիմաց ձմռանը գրիպի փոխարեն տառապում էին էյֆորիայով:
Մեկ տարին շատ չէ,որպեսզի մոռանաս թե´ ինչ խոստումներ էր հնչում բակերում,հրապարակներում:
Իշխանության կողմից պարբերաբար ներարկված դոզաներով մարդիկ գնում էին ընտրության հավատալով,«սպիտակ մորուքով փրկչին»:
Ատելության այդ ֆոնին Հանրապետական կուսակցությունը դարձավ թվով 4րդ կուսակցությունը, իսկ 1-նը արտախորհրդարանական կուսակցության շարքերում:
Թե ի՞նչ խոստումներ իրականացան,թե ի՞նչ ներդրումներ եկան,այսօր արդեն գրեթե հասկանում են բոլոր գիտակից մարդիկ: Այսօր նաև գլուխ են բարձրանում այն մարդիկ,ովքեր ժամանակին հրապարակներից տուն չէին գնում հուսալով,որ ապրելու են բարեկեցիկ իսկ այդ մարդիկ իրենց իրենց այսօր պիտակել են`խաբված:
Ո´չ ոք իրավունք չունի հայ ժողովրդին խաբելու, դա չի´ ներվելու, համբերեք դուք: