3155 դիտում
18:23 09-12-2019
WADA-ի հանձնաժողովի նախագահը հաստատեց. Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը չի կարող հանդես գալ իր դրոշի ներքո՝ 2022թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հանձնաժողովի նախագահը Ջոնաթան Թեյլորը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի հավաքականը դուրս գա 2022թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, ապա չի կարողանա այնտեղ հանդես գալ երկրի անվան և դրոշի ներքո:
«Արդյո՞ք Ռուսաստանը կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Նախ պետք է տեսնել, թե արդյոք նա եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճի: Եթե նվաճի, ապա չի կարողանա այնտեղ հանդես գալ «Ռուսաստան» անվան և սեփական երկրի դրոշի ներքո: Իսկ յուրանքանչյուր ֆուտբոլիստ ստիպված է լինելու անցնել թույլատվության անհատական գործընթաց: Գործընթացը պետք է հաստատի ՖԻՖԱ-ն:
Ցանկանում եմ ընդգծել, որ միջազգային խոշոր մրցաշարերում ռուսական դրոշ [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/09/1142527/]չի լինելու[/url]: Կարևոր չէ, դա անհատական մարզաձև է, թե՝ թիմային, բոլոր մարզիկներին թույլատրելու են անհատական:
Ամեն դեպքի համար մենք առայժմ չենք կարող ասել, քանի որ յուրաքանչյուր մարզիկի դեպքում վերջին խոսքը մնում է CAS-ին, որը պետք է վճիռներ կայացնի», ասել է Թեյլորը:
Նմանատիպ նյութեր
16365 դիտում
18:20 02-02-2021
Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո. Mediaport
1945 դիտում
22:59 08-12-2020
Հաստատվել է Հայաստանի հավաքականի խաղացանկը՝ Աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլում
5427 դիտում
13:07 16-07-2018
Նախագահը հետեւել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2251 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2914 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2425 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում