140824 դիտում
22:37 09-12-2019
Խոշոր ու կասկադյորական ավտովթար Երևանում. բախվել են 19-ամյա վարորդի BMW X6-ն ու 31-ամյա վարորդի մարդատար Газель-ը. BMW-ն գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «Արարատ հոթել»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Յուրա Սարգսյանի վարած BMW X6 մակնիշի 06 XX 045 համարանիշի և 31-ամյա Վահե Մաթոևյսյանի վարած թիվ 8 երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 4996 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Газель-ի գազաբալոնը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Արթուր Հովհաննիսյանն ու տեսուչ Արթուր Արևշատյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+