211652_close_icon
views-count1601 դիտում article-date 12:51 10-12-2019

Խախտումները կրել են ընթացակարգային բնույթ և չեն եղել ուղղորդված. «Անկախ դիտորդ»-ը ՏԻՄ ընտրությունների դիտարկման վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դաշինքն` ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել 2019 թ. դեկտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում։ Դաշինքը դիտարկել է նախընտրական քարոզչության փուլը և քվեարկության ընթացքը բոլոր 16 համայնքներում։ 13 համայնքում բացվել է մեկական տեղամաս, ևս 3-ում՝ երկուական, որոնք բոլորը դիտարկվել են Դաշինքի դիտորդների կողմից։ Առաքելության մեջ ներգրավված են եղել 6 երկարաժամկետ և 38 կարճաժամկետ դիտորդներ, 1 իրավաբան և 3 մուտքագրող։ Ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ հանձնաժողովների կողմից խախտումները կրել են ընթացակարգային բնույթ և չեն եղել ուղղորդված։ Այնուամենայնիվ նկատելի է, որ 2 տեղամաս ունեցող, ավելի մեծ համայնքներում (Տափերական, Նորաշեն, Կոշ) կիրառվել է կասկածելի գործելաոճ, ինչպիսիք են վստահված անձանց կողմից ուղղորդումը և ընտրողների տեղափոխությունը, որը զուգորդվել է քվեարկած ընտրողների ցուցակին ծանոթանալու փորձերով, կուտակումներով և վիճաբանություններով՝ կապված հաղթող թեկնածուների հետ։ Տեղափոխումները չեն կրել համակարգային բնույթ, իսկ ուղղորդումները չէին կարող վճռորոշ ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա, այդուհանդերձ վստահված անձանց նման գործելաոճը մերժելի է։ Նման դեպքերը պիտի կանխվեն ոստիկանության և ընտրական հանձնաժողովների համաձայնեցված աշխատանքի շնորհիվ։ Հարկ է նշել, որ թերություններով հանդերձ, ընտրություններն անցել են մրցակցային մթնոլորտում և արտահայտել ընտրողների կամքը, ինչը ՏԻՄ համակարգի կայացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Դիտարկման մանրամասները՝ [url=https://hcav.am/wp-content/uploads/2019/12/%D4%B4%D5%A5%D5%AF-%D5%8F%D4%BB%D5%84.pdf]ԱՅՍՏԵՂ[/url] [b] Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[/b]

Նմանատիպ նյութեր