211652_close_icon
views-count16011 դիտում article-date 21:10 10-12-2019

Արտավազդ Թորոսյանը զգուշացնում է կուլ չտալ խայծը, որով գնորդներին «առաջարկում են էժան գնով բնակարաններ»

Արտավազդ Թորոսյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/artavazd.torosyan.5/posts/2803536376357103]էջում[/url] գրել է. «ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼԸ և ՏԱՐԱԾԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է։ Երեկ, Silver Rea անշարժ գույքի գործակալությունում, list.am-ում բնակարանների վաճառքի վերաբերյալ տեղադրված հայտարարություններն ուսումնասիրելիս մի հայտարարություն նկատեցինք, որը հենց սկզբից շատ կասկածելի թվաց։ Ոմն Վիկտոր, Երևանի փոքր կենտրոնում, Սարյան և Ամիրյան փողոցների վրա իբր թե վաճառում է բնակարան, համապատասխանաբար 15,0 և 25,0 հազարական դոլար արժեքով։ Սակայն, նույնիսկ անշարժ գույքի հետ գործ չունեցած ցանկացած մարդ էլ լավ գիտի, որ նշված տարածքներում բնակարանների արժեքը մի քանի անգամ գերազանցում է հայտարարված գները։ Կասկածելի էին ոչ միայն գները, այլև այն, որ վաճառողի կողմից չէր նշվել ոչ մի կոնկրետ տվյալ (հասցեն, հարկը, շենքի տիպը, սենյակների քանակը և այլն)։ Հայտարարատուն գրել էր կոնտակտային WatsApp-ի համար։ Գրեցի նշված անձին և ստացա մի "շատ լավ մշակված" պատասխան։ Իբր թե նա տարիներ առաջ աշխատել է Երևանում, գրավի դիմաց ձեռք է բերել նշված բնակարանը և ուզում է ինքնարժեքով վաճառել։ Ներկայումս ինքը իբր թե գտնվում է Լիսաբոնում և կգա Երևան` միայն պոտենցիալ գնորդ լինելու դեպքում։ Վերջինիս կողմից առաջարկվում է, առաջին հայացքից անթերի և գնորդի համար անվտանգ մի սխեմա։ Այն է, գնորդը նշված գումարը (օրինակ 15,0 հազ. դոլար), արագ փոխանցման համակարգով փոխանցում է Ռուսաստանի իր որևէ բարեկամի անունով, կտրոնը նկարում և ուղարկում ես "Վիկտորին", որից հետո նա 3-4 օր հետո գալիս է Երևան, բնակարանը ձևակերպում "գնորդի" անունով, որից հետո միայն, բարեկամի անունով փոխանցված գումարը վերաձևակերպվում է այդ անձի անունով։ Մի խոսքով, հրաշք իրավիճակ։ Ու խայծը հենց այդտեղ է։ Բնականաբար այդ "վաճառողը" Հայաստան չի գալիս, իսկ քո փոխանցած գումարը տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում են։ Որոշեցի մի քիչ քրքրել և հասկանալ իրականությունը։ Պարզեցի, որ իրեն Վիկտոր անվանած անձը (կամ անձիք) այսպիսի գործունեությամբ զբաղվում են արդեն մի քանի տարի և տարբեր երկրներում։ Այսօր էլ, վերջինս մի քանի նոր հայտարարություններ էր տեղադրել, որոնք ժամեր անց ջնջվեցին։ Այս ամենը գրեցի նրա համար, որ որևէ մեկը միամտությունից կամ ագահությունից դրդված խայծը կուլ չտա և չըկնի այս "անձանց" ճանկը»։

Նմանատիպ նյութեր