1658 դիտում
13:56 11-12-2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի կազմի համալրման գործընթացը
Ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1552-Լ որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջով և ի կատարումն ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատված Խորհրդի աշխատակարգի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի կազմի համալրման գործընթաց: Հասարակական խորհրդի կազմավորման նպատակներից է խթանել հանրային մասնակցությունը և բարձրացնել ԱԻ նախարարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Հասարակական խորհրդի կազմավորման նպատակներից է խթանել հանրային մասնակցությունը նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացման գործում և բարձրացնել ԱԻ նախարարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով կազմակերպությունները և անձինք (ստորև ներկայացված պահանջներին համապատասխանող) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին ներկայացնում են դիմում` Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումին կցվում են ներկայացված պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր:
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են ստանում նախարարությունից (դրամաշնորհի կամ ծառայությունների մատուցման միջոցով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն):
Ելնելով նախարարության գործունեության առանձնահատկություններից, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը կարող է նախարարության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին կամ անձանց ընդգրկել Խորհրդի կազմում պատճառաբանված որոշման հիման վրա:
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
• դիմում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին /ձևը կցվում է/
• ինքնակենսագրություն և հետաքրքրվածության նամակ-հիմնավորում
• բնութագիր - երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից
• տեղեկանք առաջադրող կազմակերպության գործունեության մասին:
Հայտերն ընդունվում են ս.թ. դեկտեմբերի 11-ից մինչև հունվարի 20-ը: Հայտերն ուղարկել [email protected] էլ. փոստով կամ փոստով՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8:
Տեղեկությունների համար զանգահարել 010-31-77-20 հեռախոսահամարով:
Աշխատակարգի [url=http://mes.am/u_files/file/dataran/33383333.pdf]հղումը[/url]
Նմանատիպ նյութեր
1090 դիտում
21:48 25-06-2024
ՆԳՆ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով նախարարությունը մրցույթ է հայտարարել
Այս բաժնից
550 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
685 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
961 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ