211652_close_icon
views-count36276 դիտում article-date 13:20 14-12-2019

Հավատում եմ, որ Քոչարյան Անդոն խաբար է արել Նեմեցին, թե թռի՝ հետևիցդ գալու են. Գոհար Վեզիրյան

Սիրված ու ճանաչված լրագրող Գոհար Վեզիրյանը, ով հայաստանյան ընթերցողների շրջանում համարվում է ամենահամարձակ ու սկզբունքային լրագրողներից մեկը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նեմեց Ռուբոյի դեմ տասնամյակներ եմ (ենք) պայքարել, և էդ տեսակի վարքաբանական դրսևորումներն ինձ գոնե անակնկալի չեն կարող բերել: Շատ կարճ՝ հավատում եմ, որ Քոչարյան Անդոն խաբար է արել Նեմեցին, թե թռի՝ հետևիցդ գալու են: Էլի շատ կարճ՝ չեմ հավատում Քոչարյանի Անդոյի պատասխանին, թե Նեմեցն իրա շրջապատը Մարտի 1-ից հետո է ընտրել: Անդրանիկ Քոչարյանը, լինելով Մարտի 1-ի Փաստահավաք խմբի առանցքային դերակատար, ամեն ինչ արել է, որ քաղաքացիական սպանդն իրականացնող օլիգարխների ու նրանց սպասարկող թիկանզորերի ցանկից դուրս մնա Ռուբեն Հայրապետյանի անունը: Փակագծեր առայժմ չբացեմ: Քոչարյան Անդոյի մասով լիքը գրելիք կա, բայց ժամանակս շատ թանկ եմ գնահատում էդ մասով: Համ էլ բազմաֆրոնտ դավաճաններին կարևորելու անհրաժեշտություն չկա: Էլի կարճ ՝ բումերանգի էֆեկտն ամենազոր ա: Հա, մեկ էլ՝ որպես գործող իշխանության համակիր, ավելացնեմ՝ Քոչարյանի Անդոն մերթընդմերթ սիրահարվելու խասյաթ ունի: Ի՞նչ կապ կա՝ կհարցնեք: Շատ անուղղակի՝ էսօր Նեմեցին ա ասել թռի, երեկ էլ իր ֆլիրտի օբյեկտին է խոստացել՝ քեզ կօգնեմ, եւ ում ինչ գործով ուզում ես՝ փակել կտամ, դու մենակ գրի: Երկրում իրողություններ են փոխվել ու հին բառամթերքն էլ տեղին չէ, բայց Անդոն կարող է թարս աճած խիյարի վրա տնգվի, եթե սենց շարունակի: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր