211652_close_icon
views-count2421 դիտում article-date 15:36 15-12-2019

Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ.Շիրակ Բունիաթյան. News.am

Լսել եմ կարծիքներ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների բաց քննարկում-հանդիպման ժամանակ ասաց Ջերմուկի բնակիչ «Դեմ եմ Ամուսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/549912.html?fbclid=IwAR1r1Q1kRee1puqpNxFLPoAgcRFxBMi4Y2buI0QHpBGf-yUYZ7ayWkH-t5E]News.am[/url]-ը «Ես չեմ տեսնում նոր իմաստ ձմեռացման համար, բացի այդ լուրեր են պտտվում, որ դեկտեմբերի 20-ին կարող է որոշիչ բաներ լինել, լսել եմ կարծիքներ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ, բայց մինչ այս պահը իրենք չունեն ոչ մի իրավասություն, քանի որ ոչ մի գործողություն չեն կատարել Ամուլսարում»,-ասաց նա` նշելով, որ պետք է քննարկման միջոցով որոշեն` թույլ տալիս են նոր ձմեռացում իրականացվի, թե՞ ոչ: Նա նշեց, որ թեև կարող են կարծիքները տարբեր լինել, սակայն որոշումները պետք է կայացվեն մեծամասնության դիրքորոշման հիման վրա: «Վստահ եմ, որ հեղափոխությունն արվել է նրա համար, որ լսվի ժողովրդի ձայնը և այստեղ ժողովուրդն է հավաքվել, թող ժողովուրդը հայտնի իր դիրքորոշումը և տեսնենք, թե դրան ինչպես է վերաբերում կառավարությունը»,-ասաց նա: Շիրակ Բունիաթյանը հավելեց, որ այսօրվա կայացրած որոշմանը կարող են հետևել գործողություններ: Նշենք, որ հանդիպում- քննարկմանը մասնակցում են քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ:

Նմանատիպ նյութեր