211652_close_icon
views-count1297 դիտում article-date 20:51 16-12-2019

Մեթոդական և գործնական օգնություն՝ Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանությանն ուղղված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 10-13-ը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի մոտ կազմակերպվել է հանդիպում-քննարկում՝ ԱԻ նախարարի հրամանով ստեղծված քաղպաշտպանության աշխատանքային խմբի և Երևանի վարչական շրջանների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հետ, որի ժամանակ ներկայացվել է աշխատանքային խմբի այցելության նպատակը և օրակարգը: Երևան քաղաքի ԱԻ բնակչության պաշտպանության և ՔՊ համակարգերի նախապատրաստման համար, 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված՝ գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով, աշխատանքային խումբը եղել է Երևան քաղաքի վարչական շրջաններում, որտեղ վարչական շրջանների աշխատակազմերի, տարհանման հանձնաժողովների ղեկավարների, զորահավաքային նախապատրաստության բաժինների պետերի հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել է առկա փաստաթղթերը և քննարկվել դրանց հստակեցման և ճշգրտման ուղիները: ԱԻՆ աշխատանքային խումբը մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերել մասնավորապես քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տարհանման պլանների, տարհանման մարմինների, հանձնաժողովների գործունեության կայունության բարձրացման, ՔՊ ոլորտը կարգավորող այլ փաստաթղթերի ուսումնասիրման, մշակման և ճշգրտման, պաշտպանական կառույցների պահպանման, նախատեսման և կառուցման ուղղություններով: Բացի օրակարգով նախատեսված միջոցառումներից, աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ՔՊ կառավարման համակարգի ծավալման, ՔՊ տեսանկյունից համայնք, քաղաքացիական հասարակություն և մասնավոր տնտեսություն հարաբերությունների, նմանօրինակ շփումների, պարտավորությունների ու իրավունքների հստակեցման ուղղությամբ նոր օրենսդրական նախաձեռնությունները, արդեն իսկ գործածության մեջ գտնվող նորմատիվաիրավական դաշտն ու դրանց մեջ ևս փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Անցկացված միջոցառումները երկուստեք գնահատվեցին դրական, նշելով ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ ԱԻՆ համապատասխան մասնագետների համար առկա խնդիրները համատեղ քննարկելու և լուծման ուղիները որոշելու կարևորությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր