2544 դիտում
22:22 16-12-2019
ԵՄ երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է
Ընթացիկ տարվա հուվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ անդամ պետություններում առաջին անգամ ապաստան է հայցել 2,670 Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այս մասին հայտնեցին Հայաստանի միգրևացիոն ծառայությունից:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ այս ցուցանիշը նվազել է 1100-ով կամ 29%-ով։
2019թ. ինն ամիսների ընթացքում վառ արտահայտված նվազման միտում է ունեցել նաև ամսվա վերջի դրությամբ ապաստանի ընթացիկ հայցերում ընդգրկված ՀՀ քաղաքացիների թիվը՝ 10,320-ից հասնելով 8,930-ի։
ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների հիմնական նշանակետ երկրները եղել են Ֆրանսիան, Գերմանիան և Չեխիան։
Նմանատիպ նյութեր
1438 դիտում
16:15 12-01-2024
Անահիտ Մանասյանն ու Ռուստամ Բաքոյանը այցելել են Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիներին
1082 դիտում
20:34 03-06-2015
Հայրենիքը լքող և Եվրոպայի երկրներում ապաստան ստանալ ցանկացող ուկրաինացիների թիվը հասել է պայթյունավտանգ մակարդակի
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»