211652_close_icon
views-count116781 դիտում article-date 17:35 19-12-2019

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են Հրազդանում 51-ամյա տղամարդուն առանձնակի դաժանությամբ սպանողին. նա ազգությամբ թուրք է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են Հրազդան քաղաքում առանձնակի դաժանությամբ 51-ամյա Ռոբերտ Հախվերդյանի սպանությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները մի քանի օպերատիվ քննչական խմբերով եղել են մի քանի հասցեներում և, ի վերջո, նշված սպանությունը կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն են բերման ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գարիմով Աղամամադիին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալն ազգությամբ թուրք է և Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ձերբակալվել է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/19/1143322/?fbclid=IwAR17im8LitUErUKz3SWP7u5h83JMPqn9JauFD8vFQxtXrIIElOEkfGyqvK0]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 91 շենքի 10-րդ բնակարանում տղամարդու դի կա: Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանի, որը 4-րդ հարկում է, հյուրասենյակում հայտնաբերել էին 51–ամյա Ռոբերտ Հախվերդյանի դին, իսկ նշված սենյակում խառնաշփոթ վիճակ էր տիրում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի և մարմնի տարբեր մասերում կային հարվածի հետքեր: Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր