2043 դիտում
10:37 20-12-2019
Քաղաքական և իրավական խնդիրների միջև պետք է բետոնե պատ կառուցել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Արդյոք «ատելության խո՞սք» է «ալֆալտին փռելը» կամ «պատերին ծեփելը»: Իմ կարծիքով՝ ոչ: Դա օպերատիվ գործողության տեսակ է, որն իրավապահներն անհրաժեշտության դեպքում կիրառում են ծանր հանցագործությունների մեջ կասկածվող անձանց հանդեպ: Ես շատ նորմալ կհամարեմ, եթե, օրինակ, ոստիկանապետը հայտարարի, որ այն մարդիկ, որոնք քաղաքում շրջում են ապօրինի զենքով, փռվելու են ասֆալտին, որպեսզի այդ զենքը նրանցից խլվի: Բայց երբ դա ասում է իշխանություն ունեցող քաղաքական գործիչը, այդ նույն սպառնալիքն արդեն տեղափոխվում է քաղաքական դաշտ:
«2003 թվականից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին ապահովել բնակարաններով, և «ազգային» կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել: Մարդիկ են եղել, որ այդ ընթացքում եղել են նախարար՝ ձեզ հայտնի կուսակցություններից, բնակարանաշինություն է տեղի ունեցել այս նպատակով՝ մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու, իսկ ինչո՞ւ այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին», – ասել է վարչապետը կառավարության երեկվա նիստում:
Քանի որ դրանից առաջ ասվում էր այն մասին, որ «այսօր ՀՀ-ում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե կառավարությունն իր վարած քաղաքականությամբ ընտանեկան արժեքներին հակադրվում է», ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է դաշնակցական երիտասարդների ցույցերից: Բովանդակային առումով, կարծում եմ, կառավարությունը ճիշտ է, եւ մեր ընտանեկան արժեքներին որեւէ բան չի սպառնում: Բայց եթե վերցնենք զուտ քաղաքական ենթատեքստն, ապա վարչապետի սպառնալիքը կարելի է թարգմանել հետեւյալ կերպ՝ «չհամարձակվեք ցույցեր անել, թե չէ ես, ինձ ենթակա իրավապահ համակարգի միջոցով, վեր կհանեմ այն կոմպրոմատը, որն ունեմ դաշնակցական նախարարների դեմ»: Դա ատելության խոսք չէ, դա իրավապահ համակարգը քաղաքական հարցերում որպես մահակ օգտագործել է:
Երբ մեկն ասում է, որ, ենթադրենք, X-ը հավասար է Y-ի, դրա պատասխանը, դրա հետ չհամաձայնելու ձեւը պետք է լինի՝ «ոչ, X-ը հավասար չէ Y-ի, եւ ահա թե ինչու…»: Այդպես եմ ես պատկերացնում քաղաքական եւ ոչ միայն քաղաքական քաղաքակիրթ բանավեճը: Բայց Հայաստանում սովորաբար պատասխանը լինում է հետեւյալը՝ «բա որ դու 10 տարի այսինչ վատ բանն էիր ասում…»: Եթե դա անում է սովորական ֆեյսբուքյան օգտատերը, դա նորմալ է. պարզ է, որ նա որեւէ ցանկություն չունի քաղաքակիրթ բանավեճի: Բայց երբ դա անում է «իրավապահ մահակ» ունեցող պաշտոնյան եւ իր խոսքն ուղղում քաղաքական ընդդիմախոսներին, նման դեպքերում, կարծում եմ, մտահոգվելու տեղ կա:
Վարչապետի, նախարարների, պատգամավորների հրապարակային խոսքը բոլոր դեպքերում, անկախ նրանց մտադրություններից, քաղաքական է, իսկ քաղաքական եւ իրավական խնդիրների միջեւ պետք է պատ կառուցել: Ցանկալի է՝ բետոնե»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
10770 դիտում
18:51 11-01-2017
Թուրքիան մտադիր է բետոնե պատ կառուցել Հայաստանի և Իրանի սահմաններին
4654 դիտում
16:59 11-04-2017
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 556 կմ-անոց բետոնե պատ է կառուցել
1601 դիտում
13:09 19-08-2015
Մեր երկիրը անդունդն է գլորվում. պետք է պատ կառուցել. Դոնալդ Թրամփ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»