211652_close_icon
views-count36949 դիտում article-date 19:18 20-12-2019

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի Ինֆորմատիկայի Պետական Քոլեջում. ուսանողը տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության փաստով։ Ժամը 17։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Դմիտրի Ս-ն է, ով սովորում է Արաբկիր վարչական շրջանի Ինֆորմատիկայի Պետական Քոլեջում։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Մամիկոնյանց փողոցի 52 հասցեում գտնվող նշված քոլեջից։ Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում երեխային, Արաբկիրի ոստիկանները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում նշված քոլեջի լսարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Դմիտրի Ս-ի և նրա հասակակից՝ Արմավիրի մարզի բնակիչ Արմեն Ս-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել Դմիտրի Ս-ի մարմնի տարբեր մասերին։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր