211652_close_icon
views-count4777 դիտում article-date 09:53 21-12-2019

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը` ինքնամաքրելով նաև իր շարքերն այսպես կոչված «դարձվորյակներից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետից ահազանգ է ստացվել այն մասին, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել լուսարձակող իրի ներնետում դեպի արգելագոտի, նկատվել են նաև ներքին արգելագոտուն մոտեցող երկու դատապարտյալ։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում տեղանքի զննությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով և լուսարձակող կրակայրիչներով ամրացված փաթեթ, իսկ դատապարտյալներից մեկի անձնական խուզարկությամբ` բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։ Փաթեթում, ըստ առանձնացված չափաքանակների, առկա են եղել 7,0, 3,8 և 11,6 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ, «B8» մակնշմամբ «Սուբոտեքս»` «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբի 4 կտոր՝ 0,9 գրամ ընդհանուր քաշով, ինչպես նաև բջջային հեռախոս և լուսարձակող 3 կրակայրիչ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Վերոհիշյալից բացի, քրեակատարողական ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել նաև 2019 թվականի դեկտեմբերի 20-ին։ Մասնավորապես, տևական ժամանակ առաջ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ տեղեկություններ են ստացվել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Խ. Կ.-ի կողմից կաշառքի դիմաց ազատությունից զրկված անձանց թմրամիջոցներ փոխանցելու վերաբերյալ։ Քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 20-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայության ներկայացած Խ. Կ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է «B8» մակնշմամբ «Սուբոտեքս»` «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող, 0,4 գրամ ընդհանուր քաշով 2 դեղահաբ` փաթեթավորված թափանցիկ, կպչուն ժապավենով: Բացի այդ, նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում զննության է ենթարկվել պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Գ.Դ.-ին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, որի հետևի նստատեղի տակից հայտնաբերվել է մոտ 200 գրամ ընդհանուր քաշով պոլիէթիլենային տոպրակ` փաթեթավորված կպչուն ժապավենով։ Տոպրակում առանձնացված փաթեթներով առկա են եղել 95 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ, «Прегабалин канон» գրառմամբ «Լիրիկա» տեսակի հոգեմետ նյութ պարունակող 19 դեղապատիճ, ինչպես նաև թմրամիջոցի նմանվող՝ 4 գրամ ընդհանուր քաշով սպիտակ, փոշենման զանգված: Փաստերի առթիվ ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկներում հարուցվել են քրեական գործեր, որոնք ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քննչական ենթակայության կարգով նախաքննություն կատարելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր