31141 դիտում
13:59 21-12-2019
Կրակոց Երևանում. Էրեբունու ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին 29–ամյա «հերոսին»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու տարածքային վետերանների հետ, կրակոցներ արձակելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 29-ամյա Վարդգես Գասպարյանն է, ով նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Էրեբունու փողոցում վիճաբանության մեջ է մտել Նոր Արեշի բնակիչ, 52-ամյա Արմեն Գյուլասարյանի հետ, որի ժամանակ Վարդաշեն թաղամասի ճանապարհին իր վարած Toyota մակնիշի 01 QM 002 համարանիշի ավտոմեքենայի միջից կրակոց է արձակել, ապա հեռացել դեպքի վայրից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ, Գասպարյանը մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ է և ոստիկաններին ներկայացել է ինքնակամ:
Փաստի առթիվ ոստիկանության էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Վ. Գասպարյանը բաց է թողնվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
21038 դիտում
13:46 06-12-2019
Էրեբունու ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին ատրճանակից կրակոցներ արձակող 33–ամյա «հերոսին»