2650 դիտում
23:31 22-12-2019
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճել է 7 ոսկե, 2 արծաթե մեդալ
Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում անցկացված բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշարում գերազանց է հանդես եկել Հայաստանի հավաքականը, որը նվաճել է 7 ոսկե, 2 արծաթե մեդալ:
Մրցաշարի հաղթող են դարձել Ռուդոլֆ Գարբոյանը (49 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Ռուսլան Ասլիկյանը (56 կգ), Գուրգեն Կակոյանը (64 կգ), Արմեն Մանուկյանը (69 կգ), Էրիկ Աբելյանն (75 կգ) ու գերծանր քաշային Տիգրան Գևորգյանը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Երկրորդ տեղն են գրավել 49 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու գերծանր քաշային Մկրտիչ Մանուկյանը:
Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել Գուրգեն Կակոյանը: Ռուսլան Ասլիկյանին մրցանակ է շնորհվել լավագույն տեխնիկայի համար:
Հայ բռնցքամարտիկները հանդես են եկել երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ու մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:
Նմանատիպ նյութեր
751 դիտում
13:20 08-08-2023
Հայաստանի մասնակիցները 1 ոսկե և 4 արծաթե մեդալ են նվաճել միջազգային ուսանողական օլիմպիադայում
2566 դիտում
22:25 14-10-2024
Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
1798 դիտում
22:12 28-04-2024
Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում
Այս բաժնից
2260 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2923 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2434 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում