6409 դիտում
10:59 25-12-2019
Ի՞նչ իմաստ ունի արտիստներին հայհոյելը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առանորդողը գրում է․ «Քիչ թե շատ ժողովրդավարական հասարակություններում իշխանություններին հակադրվելը, նրանց համար տհաճ կարծիքներ հնչեցնելը վտանգավոր զբաղմունք չէ՝ առավել ևս հիմա: Բայց եթե դա ճիշտ է, ապա երիցս ճիշտ է նաև այն, որ իշխանության ընդդիմախոսներին «քլնգելը» բացարձակապես քաղաքացիական արիություն չի պահանջում: «Վերնատունը» սրիկաների հավաքածու է», «Վազգեն Մանուկյանն ու Դավիթ Շահնազարյանը թալանչիների խոսնակներն են»՝ ի՞նչ է դա տալիս իմացաբանական առումով: Անդրադառնալ այդ գործիչների ասածի բովանդակությանը, համաձայնել կամ չհամաձայնել նրանց հետ, իհարկե, արժե: Բայց անիմաստ անեծքներով օդ ցնցելը կարող է երկու բացատրություն ունենալ: Կա՛մ մտնում են իշխանությունների, այսպես ասենք, աչքը՝ ինչ-որ ակնկալիքներով: Կա՛մ էլ մարդկանց սրտերը վառվում են ատելությունից, և լուտանքներն այդ կարևոր օրգանը հովացնելու հատկություն ունեն:
Բայց եթե քաղաքական գործիչների հանդեպ նման բուռն զգացմունքները կարելի է ինչ-որ տեղ հասկանալ, ապա նույն վերաբերմունքն արտիստների նկատմամբ պարզապես ապշեցուցիչ է: Արվեստի ու շոու-բիզնեսի ներկայացուցիչների՝ Քոչարյանին սատարումը վատ էր կազմակերպված. պետք էր հանդիպել յուրաքանչյուրին և ստանալ անձնական ստորագրությունը և ոչ թե զանգահարել նրանց և լսել «կեսբերան համաձայնությունը», որից այդ մարդկանցից շատերը հրաժարվեցին՝ ընկնելով ֆեյսբուքյան ակտիվիստների և ակտիվիստուհիների «դռբի տակ»: Բոլոր դեպքերում իրենց տեսակետն արտահայտած արտիստներին հայհոյելու միջոցով ինքնահաստատվելն ինձ տարօրինակ է թվում:
Անձամբ ես առանձնապես մեծ խնդիր չեմ տեսնում, եթե Քոչարյանը բուն դատավարությունը սկսելուց առաջ ազատության մեջ լինի: Ահռելի նյութական ռեսուրս ունեցող անձնավորությունը կարող է ազդեցություն ունենալ իրադարձությունների վրա թե՛ «ԱԱԾ նկուղից», թե՛ իր առանձնատնից:
Երկրորդ նախագահի «աջակցի» տեսագրությունը, որը ոստիկանությունը հրապարակել էր՝ ի հաստատումն այն բանի, որ Քոչարյանին չի կարելի ազատ արձակել, ինձ վրա բավականին կացնային քարոզչության տպավորություն է թողել: Ինձ համար ակնհայտ է նաև, որ ոչ մի դատավոր այլևս չի համարձակվի փոխել Երկրորդ նախագահի խափանման միջոցը՝ հաշվի առնելով այն, թե ինչ են արել նման որոշում կայացած դատավորների հետ:
Բայց չեմ պատրաստվում միանալ նաև Քոչարյանին ազատելու կոչերին, ինչը կնշանակեր, որ աջակցում եմ «մեծ հումանիստին», «անմեղ մարդուն» կամ «քաղհալածյալին». իմ կարծիքով նա մղոններով հեռու է այդ կոչումներից: Բնականաբար, չեմ միանում նաև առանց դատ-դատաստանի գնդակահարելու կոչերին՝ իրավագիտակցության խնդիր է:
Անհատապես ես Քոչարյանին ներում եմ: Վերջերս գլխի ընկա, որ ռուսերեն «простить» բառն «ազգակցական կապեր» ունի «упростить» բառի հետ: Նա, ով ներում է, այդպիսով պարզեցնում է, հեշտացնում է իր կյանքը, ազատվում է բացասական բեռից: Բայց պետությունն այս փուլում իրավունք չունի Երկրորդ նախագահին ներելու, որովհետև այդպիսով բարդացնելու է մեր՝ քաղաքացիներիս կյանքը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2103 դիտում
21:24 02-08-2021
Հայաստանում SoftConstruct-ի աջակցությամբ անցկացվեց համերգաշար նվիրված ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստներին
39199 դիտում
23:35 10-09-2021
«Զինվորները բուժման գումար չունեն, բայց երգելու համար արտիստներին բաժանելու փող կա». Դավիթ Գրիգորյան
1828 դիտում
22:30 24-12-2014
Գառնիկ Մարգարյանը՝ Արամ Մանուկյանին. «Անձին հայհոյելը տհասություն, տգիտություն, անդաստիարակություն է». Aravot.am
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»