211652_close_icon
views-count22064 դիտում article-date 16:56 28-12-2019

Երջանկություն, անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին, շնորհակալ եմ սրտացավ և անձնվիրաբար ծառայության համար. ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյան

Դեկտեմբերի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ տարեվերջի միջոցառում` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորելով ներկաներին, շեշտեց, որ նախարարության բոլոր աշխատակիցներն են իրենց ներդրումն ունեցել տարվա առաջընթացում՝ երախտիքի առանձնահատուկ խոսքեր ուղղելով հատկապես փրկարարներին, ովքեր գիշեր ու զօր ծառայում են մեր ժողովրդին, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ սրտացավորեն պայքարում են մեր բնակչության կյանքի և առողջության համար։ -Մաղթում եմ, որ 2020 թվականը լինի առողջության և հաջողությունների տարի։ Երջանկություն, անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին: Շնորհակալ եմ սրտացավ և անձնվիրաբար ծառայության համար,- հավելեց նախարարը։ Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր