211652_close_icon
views-count15916 դիտում article-date 13:48 29-12-2019

Ժող ջան, այսօրվանից դադարեցնում եմ քաղաքական բնույթի գրառումները․ Արթուր Ղազինյան

Այսօրվանից դադարեցնում եմ քաղաքական բնույթի գրառումները և ուզում եմ ձեզ փոխանցել մի քանի կարևոր միտք։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/aghazinyan/posts/10212079796550378]էջում[/url] գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։ «Ժող ջան, Այսօրվանից դադարեցնում եմ քաղաքական բնույթի գրառումները և ուզում եմ ձեզ փոխանցել մի քանի կարևոր միտք; Միշտ հիշեք, որ Ամանորը ընտանեկան տոն է, և այն պետք է դիմավորել հայրական օջախում՝ ընտանեկան ջերմության ու անկեղծության միջավայրում։ Վերջին ժամանակներս ինչ-որ մարդիկ են հայտնվել մեր կյանքում, որ իրենց բնույթին ու տեսակին բնորոշ մեզ փորձում են կտրել մեր օջախներից, ընտանիքներից, տանել փողոց՝ ինչ որ անհասկանալի համերգ նայելու, «փողոցային բրդուջ» ուտելու և «համաշխարհային հեղափոխության առաջնորդին» երկրպագելու։ Չի ստացվելու, անիմաստ զբաղմունք է, քանի որ չկա այնպիսի մարդ և ուժ, որ ի զորու լինի Հայ մարդուն կտրել իր ընտանիքից, ստիպել նրան հրաժարվել իր ընտանեկան ավանդույթներից, արժեքներից, իդեալներից։ Մի լսեք նրանց, մնացեք ձեր տանը՝ ընտանիքում, դիմավորեք և հյուրասիրեք ձեր հյուրերին, վայելեք տոնական երեկոն ջերմության մեջ։ Հաշտվեք ձեր այն բարեկամների ու ընկերների հետ, ում հետ վիճել եք, խռովել և նեղացրել։ Սա հատկապես անթույլատրելի է, եթե վեճի պատճառը քաղաքականությունն է։ Հավատացեք ինձ, չկա այնպիսի քաղաքական գործիչ, ում պատճառով կարելի է նեղացնել հարազատին, բարեկամին կամ ընկերոջը։ Ապրեք ձեր կյանքով, զբաղվեք ձեր սիրած գործով, ստեղծեք ու շենացրեք ձեր օջախը ձեր աշխատանքով, իսկ այն էներգիան ու ժամանակը, որ վատնում եք քաղաքականության վրա, օգտագործեք ձեր աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու և եկամուտներն ավելացնելու համար։ Մի խոսքով, վայելեք ձեր կյանքը, սիրեք և եղեք սիրված, ժպտացեք մարդկանց և կյանքը կժպտա ձեզ, հանեք ձեր միջից թշնամությունն ու սպանեք ատելության որդը, որ խնամքով դրված է ձեր մեջ և դանդաղ ուտում է ձեր միտքն ու հոգին։ Եվ ուրեմն, ոչ մեկին չենք լսում, անում ենք նենց, ոնց մեզ սովորեցրել են մեր ծնողները, մնում ենք տանը, ընտանիքում և վայելում ենք այն գաստրոնոմիական գլուխգործոցները, որ խոհանոցում պատրաստել է ձեր ընտանիքի մայրը։ Չկա ավելի վեհ ու նվիրական արժեք, քան ընտանիքն է, մեր հայկական ավանդական ընտանիքը։ Ամեն ինչ շատ լավա լինելու, չկասկածեք»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր