3319 դիտում
19:35 05-01-2020
ԵՄ-ն Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու տարածաշրջանում իրավիճակի լարվածությունը թուլացնելու հարցը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Իրաքում իրավիճակի լարվածության թուլացման, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման հարցը։ Այս մասին ասվում է կիրակի ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարությունում, տեղեկացնում է tass․ru-ն։
«ԵՄ գերագույն հանձնակատարը Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցություններ է վարել Իրաքի իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով լարվածության և թեժացումը նվազեցնելու, ինչպես նաև ԳՀՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը, որը վճռական դեր է խաղում գլոբալ անվտանգության ապահովման գործում»,- ասվում է հայտարարությունում։
Ժոզեպ Բորելը Զարիֆին հրավիրել է Բրյուսել այս խնդրի շուրջ բանավեճը շարունակելու համար։ Նա հայտնել է ԵՄ պատրաստակամությունը՝ ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ միջնորդական ծառայություն լարվածության թուլացման համար։ Զարիֆի այցի հնարավոր ամսաթիվ առայժմ չի նշվում։
Բորելը նաև «խոր մտահոգություն է հայտնել Իրաքում բռնության սաստկացման և առճակատման խորացման առնչությամբ՝ ներառյալ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար), գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ավիահարվածի հետևանքով»։ «Նա Իրանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և մանրակրկիտ չափակցել իր պատասխան գործողությունները՝ խուսափելու համար հետագա թեժացումից, որը կվնասի ամբողջ տարածաշրջանին ու նրա բնակիչներին»,- նշվում է հայտարարությունում։
Եվրամիությունում զգուշանում են, որ հակամարտության սրումն Իրանի և ԱՄՆ-ի միջև կարող է հանգեցնել ԳՀՀԾ վերջնական փլուզման։
Նմանատիպ նյութեր
3979 դիտում
16:09 29-09-2018
Քաղաքագետը կարևորում է լարվածությունը թուլացնելու վերաբերյալ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունը
Այս բաժնից
442 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1054 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
730 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել