46405 դիտում
14:08 13-01-2020
Արարատի մարզում 23–ամյա վարորդը Mercedes–ով անհայտ հանգամանքներում հայտնվել է դաշտում. վարորդին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Տիգրան Օհանյանը իր վարած Mercedes E320 մակնիշի 36 FM 112 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հսրությունյանի գլխավորությամբ:
Վարորդին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող՝ Պաշտպանության նախարարության զինծառայողները:
Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է ՃՈ ծառայությունից և հայտնել է նաև, որ վթարի հետևանքով ինքը մարմնական վնասվածք չի ստացել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը կատարել է ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+