211652_close_icon
views-count4925 դիտում article-date 23:28 13-01-2020

Ryanair-ի օդանավի վայրէջքի ժամը «Զվարթնոց» օդանավակայան փոխվել է

Ryanair բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթերով օդանավի վայրէջքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա հունվարի 14-ին, ժ.16:00-ին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, սույն թվականի հունվարի 14-ին կմեկնարկեն Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան- Միլան երթուղով իրականացվող չվերթերը: Սակայն հունվարի 14-ին օդանավը Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 13։10-ի փոխարեն ժ.16:00-ին: Այլ փոփոխությունների դեպքում Ձեզ կրկին կտեղեկացնենք. հետևեք մեր հաղորդագրություններին: Չվերթերի մեկնարկի կապակցությամբ օդանավակայանի ժամանման սրահում ճեպազրույցով հանդես կգան Ryanair ընկերության ներկայացուցիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը»,– ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր