211652_close_icon
views-count3583 դիտում article-date 10:03 15-01-2020

Նախարարը տեղյա՞կ է, թե իր կողմից ուղարկված մարդն ինչով է զբաղված Աղբալյանի անվան դպրոցում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդում, «Փաստ» թերթի տեղեկություններով, խմորումներ են առաջացել: Բանն այն է, որ ներքին լուրջ դժգոհություններ կան ԿԳՄՍՆ-ից խորհրդի անդամ նշանակված Վահրամ Սողոմոնյանի գործողություններից: Ըստ դպրոցում պտտվող տեղեկությունների, նրա «տանիքը» ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն է, և նրանք որոշակի հեռահար նպատակներ ունեն այս դպրոցի, մասնավորաբար առաջիկայում սպասվող՝ տնօրենի մրցույթի հետ կապված: Ի դեպ, Վահրամ Սողոմոնյանը նաև աշխատում է «Քաղաքական դիսկուրս» հանդեսում, որի ֆինանսավորումը, ըստ տեղեկությունների, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամից է: Մեր աղբյուրները պնդում են, որ Վահրամ Սողոմոնյանը խորհրդի նիստերի ընթացքում բարձրացնում է հարցեր, որոնք խորհուրդն այդպես էլ պարզ մեծամասնությամբ չի ընդունում, ինչից «նեղսրտված»՝ նա աղմուկը տեղափոխում է «Ֆեյսբուք»: Ըստ մեր զրուցակիցներից մեկի, որը չցանկացավ ներկայանալ, Սողոմոնյանն օրերս էլ գրառում է կատարել, որից իրենք տպավորություն են ստացել, թե նա «դպրոցի կյանքով հետաքրքրվող բոլոր մարդկանց» հրավիրել էր շրջայցին, որը խորհուրդը նախաձեռնել է դպրոցում: «Սակայն դա պարզապես անթույլատրելի է: Դա հակասում է դպրոցի կանոնադրությանը: Այս դպրոցի հեղինակությունն այսօր Հայաստանում ամենաբարձրներից է, օլիմպիադաներում այս դպրոցի աշակերտներից շատերն են լավագույնը ճանաչվում, այս դպրոցում են ցանկանում սովորել շատերը՝ դպրոցի ճիշտ կառավարման շնորհիվ: Այնինչ, այսօր փորձում են խաթարել դպրոցի բնականոն գործունեությունը: Հետաքրքիր է՝ նախարար Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ է, թե իրենց կողմից դպրոց ուղարկված մարդն ինչով է զբաղված»,- ասաց մեր զրուցակիցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր