211652_close_icon
views-count127949 դիտում article-date 20:06 16-01-2020

ՇՏԱՊ. Կոտայքի մարզում «Իշխան» տեսակի 4 հազարից ավելի ձկներ գետում և ավազաններում հայտնաբերվել են սատկած, գետի ջուրն էլ ամբողջովին կասկածելի փրփուրով է պատվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկներ սատկել են։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սատկել են ոչ միայն ավազաններում գտնվող ձկները, այլ նաև գետում եղած ձկները։ Այս պահին գետի և ավազանների տարբեր հատվածներում ձկները սատկած, թափված են։ Թե ինչն է եղել ձկների սատկելու պատճառը, այն խնամողները, ովքեր օր ու գիշեր տանջվելու արդյունքում աճեցրել են «Իշխան» տեսակի ձուկ, այսօր արդեն փաստի առաջ են կանգնել։ 5 ամսից ավելի գրեթե ամեն օր խնամել են, ժամանակին կերակրել են և որոշ ժամանակ անց պետք է պտուղները քաղեին, իսկ դրա արդյունքում հոգալու էին իրենց սոցիալական խնդիրները։ Այս դեպքը պետք է անհանգստացնի պատկան մարմիններին, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, ինչպես նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ժամը 4-ի կողմերը էկանք, որ հերթական կերը տանք ձկներին և գետին ու բասեիններին չհասած՝ տհաճ հոտ զգացինք, ու մոտենալով արդեն նշված վայր՝ ականատես եղանք ձկների համատարած անկմանը։ Մենք վստահ ենք, որ մեր անփութությունն այստեղ չկա, պարզապես պատասխանատուները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն՝ ջրից վերցնեն նմուշներ և մի քանի սատկած ձուկ էլ տանեն ու կատարեն փորձաքննություն, ինչից հետո, վստահ ենք՝ եթե ցանկություն ունենան, ժամերի ընթացքում կբացահայտեն, թե որտեղից էր այդ նեխած, փռփռոտ սև ջուրը լցվում գետը»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ձկան պահպանմամբ զբաղվողները կրել են մոտ 5-6 մլն դրամի վնաս, քանի որ դրա մեջ մտնում է ձկների՝ առաջին օրվանից պահելու պրոցեսի ծախսը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր