211652_close_icon
views-count9139 դիտում article-date 21:11 16-01-2020

Հունվարի 15-ից Երևանի խոշոր իրացման ցանցերն անցել են սպանդանոցային ծագման միս-մսեղիքի վաճառքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 15-ից Երևանի խոշոր իրացման ցանցերն անցել են սպանդանոցային ծագման միս-մսեղիքի վաճառքի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 15-ից սկսել է տեսչական գործողությունները մսի իրացման շուկայում: Երկու օր Երևանում անցկացված վերահսկողության արդյունքը ցույց է տվել, որ մայրաքաղաքի խոշոր իրացման ցանցում՝ «ՍԱՍ», «Երևան Սիթի», «Պարմա», «Նոր Զովք», «Քարֆուր» սուպերմարկետներում, «Արտ Լանչ», «Կարաս» հանրային սննդի կետերում իրացվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք: Բոլոր այդ տնտեսվարողները տրամադրում են սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական թիվ 5 վկայականը, որի վրա առկա QR կոդը հնարավորություն է տալիս տեսնել ու հասկանալ մսի ծագումը, թե միսը ինչ ճանապարհ է անցել, որ սպանդանոցում է կենդանին սպանդի ենթարկվել, անցե՞լ է արդյոք անասնաբուժասանիտարական փորձաքննություն: Սպանդանցային ծագման պարտադիր պայմանի կատաման վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր