3902 դիտում
22:27 17-01-2020
ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան. ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին: Ինչպես տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/1001748.html]Արմենպրես[/url]»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, այդ մասին ասված Է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված պատասխաններում, որոնք նախապատրաստվել Էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին:
«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման մեջ, որոնց շուրջ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել Էին 2019 թվականի ապրիլին ի զարգացումն Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ 2019 թվականի մարտին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների: Սահմանում եւ շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ Է: Երեւանի եւ Բաքվի միջեւ կապի թեժ գիծ Է գործում,-նշել են նախարարությունում:-Կարծում ենք, որ այս ամենը վկայում Է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին»:
«Սակայն կարգավորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել առայժմ չի հաջողվել»,-հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հույս հայտնելով, որ կողմերի միջեւ կվերսկսվի առարկայական խոսակցությունը:
Նմանատիպ նյութեր
1394 դիտում
11:01 18-12-2020
ԵՄ-ն պատրաստ է ԼՂ հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել
1311 դիտում
14:04 27-02-2014
Դրական տեղաշարժեր կան, բայց դրանք բավարար չեն. Վլ. Գասպարյանը՝ Տավուշի մարզում. տեսանյութ
1895 դիտում
16:58 04-04-2014
Շումախերի վերականգնման գործընթացում դրական տեղաշարժեր կան
Այս բաժնից
1249 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1072 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
889 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել