211652_close_icon
views-count199971 դիտում article-date 14:54 18-01-2020

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի նախագահի օգնականից խոշոր չափի գումար շորթելու պահին բռնվել է շորթող՝ 37–ամյա կինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողերը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում քաղաքացուց խոշոր չափի շորթում կատարելու պահին տաք հետքերով բռնել և Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն են բերման ենթարկել 37-ամյա Լ.Դավթյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս մի քանի անգամ շորթման եղանակով գումար էր ստացել «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության նախագահի օգնական Տիգրան Հովակիմյանից: Երեկ՝ հունվարի 17-ին, Լ. Դավթյանը եղել է իր վարած KIA մակնիշի 50 CQ 150 համարանիշի ավտոմեքենայով և գումարը ստանալիս այն նախօրոք եղել է փորձագետի կողմից մշակված, որը հայտնաբերվել է Լ. Դավթյանի ավտոմեքենայի մեջ: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի [b]տեղեկություններով՝ տեղի ունեցածը գուցե շորթում չհամարվի, քանի որ Տ. Հովակիմյանը Լ. Դավթյանին 1000 ԱՄՆ դոլար գումար է պարտք եղել, և մինչ այդ, Լ. Դավթյանին է վերադարձրել 100 և 300 դոլար, ու վերջինս հերթական անգամ Տ. Հովակիմյանից պահանջել է՝ մնացած գումարը վերադարձնի, իսկ Տ. Հովակիմյանն էլ կատարվածի մասին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Լ. Դավթյանը իրենից գումար է շորթում, ինչից հետո իրականացվել է նշված օպերացիան։ Այդ ամենը հաստատող SMS հաղորդագրություն կա նաև։ [/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր