2239 դիտում
11:45 20-01-2020
Պետական ծախսերը հրապարակային ու թափանցիկ դարձնելը 2 նպատակ ունի. Մհեր Գրիգորյան
Շատ դեպքերում, երբ դու իրականացնում են ներդրումներ կամ իրականացնում ես ծախսեր ենթակառուցվածքների վրա, զուգահեռաբար կրթական, սոցալական ծախսերը համահունչ լինեն եւ նույն տրամաբանության մեջ լինեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությանը», որի քննարկումը տեղի ունեցավ այսօր:
«Այդ իմաստով մենք փորձ ենք արել կամ վստահ ենք, որ այս ռազմավարությունն այդ հարցի պատասխանը կտա, եւ հնարավորություն կտա իրականացնել մի ծրագիր, որի արդյունքում հանրային միջոցների ծախսերը կունենան փոխադարձ տրամաբանություն նպատակի իմաստով:
Իսկ մնացած բոլոր ուղղություններով կատարելագործման անհրաժեշտությունը կա, որովհետեւ արդյունավետությունը ոչ միայն պետական միջոցների օգտագործման կանոն պետք է լինի, այլ ընդհանրապես դարձել է կարեւոր կանոն, որը մեծ նշանակություն ունի նպատակների իրականացման եւ արդյունքների համար»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ստացվում է, որ կան ծախսեր, որոնց նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, այդ թվում գնումների, պարգեւավճարների մասով, եւ այս ռազմավարությունից հետո հանրություն կսկսի վստահե՞լ կառավարության կատարած ծախսերին, Մհեր Գրիգորյանն արձագհանքեց. «Եթե ուշադիր եղաք, այս ռազմավարության շատ մեծ հատված վերաբերում է թափանցիկությանն ու հաշվետվողականությանը: Այդ հարցն ունի երկու նպատակ. Նախ, որ դուք հնարավորություն ունենաք լիարժեք գնահատականներ տալ, բոլոր հարցերի պատսախաններ ունենաք տվյալ ծախսերի վերաբերյալ, բայց կա երկրորդ կարեւոր նպատակը՝ որքան ավելի հրապարակային ու թափանցիկ են ծախսերը, որքան բարձր է հաշվետվողականությունը, այնքան փորձագիտական հանրությունն ավելի ներգրավված է լինում, ասելիքները շատ ավելի կոնկրետ են լինում ինքը դրական ազդեցություն ունի ծախսի վերջնական ազդեցության վերջնական նպատակին հասնելու համար»:
Նմանատիպ նյութեր
7447 դիտում
22:05 18-10-2017
Ոռոգման համակարգը հաշվառելի դարձնելը գերակա խնդիր է. Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Այս բաժնից
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
934 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին