5495 դիտում
21:13 20-01-2020
«Կհարվածենք ցանկացած երկրի, որի տարածքում մեր դեմ դավեր կնյութվեն». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ
Իրանը պատրաստ է ռազմական հարված հասցնել ցանկացած երկրի, ներառյալ՝ բարեկամ պետություն Իրաքը, եթե այդ երկրի տարածքը ծառայեցվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ դավադրության կազմակերպմանը։ Նման հայտարարությամբ հունվարի 20-ին հանդես է եկել Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, գրում է[url=http://regionmonitor.com/language/ru/] Regionmonitor[/url]-ը։
Այդ կերպ Իրանի ԱԳՆ պատասխանել է Իրաքի՝ ՄԱԿ-ին ուղղված բողոքին՝ ընդդեմ Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների հրթիռակոծության։
Մուսավին պնդել է, որ Իրանը նախապես տեղեկացրել էր Իրաքին՝ հրթիռակոծության վերաբերյալ, ուստի իրականում Իրաքը դեռ պետք է բացատրություն տա, թե ինչու է բողոք ներկայացրել ՄԱԿ-ին։ «Ինչպես ավելի վաղ հայտարարել ենք՝ մենք կհալածենք ցանկացած տարածք, որը կօգտագործվի Իրանի դեմ դավադրության համար», հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ Թեհրանի կողմից ռմբակոծված Իրաքի արևմտյան «Այն ալ-Ասադ» ռազմաբազան օգտագործվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության ժամանակ։
Հիշեցնենք, որ իրանցի անվանի գեներալ Ղասեմ Սոլեյմանին զոհվել է հունվարի 3-ի գիշերը՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի՝ ԱՄՆ-ի կողմից ռմբակոծության հետևանքով։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նույն օրը հրահանգեց խիստ պատասխան տալ ԱՄՆ-ին՝ Սոլեյմանիի սպանության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին սպառնաց հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող 52 օբյեկտների, եթե Իրանը որոշի պատասխան գործողություն իրականացնել ԱՄՆ-ի դեմ։ Հունվարի 8-ին Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում տեղակայված երկու ամերիկյան ռազմաբազաներին, բայց Թրամփը որոշեց պատասխան հարձակում չիրականացնել՝ հաշվի առնելով, որ Թեհրանի հարվածներից ամերիկյան կողմը առանձնապես լուրջ վնաս չի կրել։
Նմանատիպ նյութեր
4195 դիտում
09:11 23-10-2021
Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում. «Ժողովուրդ»
1081 դիտում
08:49 06-09-2024
Փոխքաղաքապետը դավեր է նյութում, որ վեր բարձրանա. նախկինների հետ սերտաճածը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
829 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
565 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
586 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի