211652_close_icon
views-count42940 դիտում article-date 20:58 20-01-2020

Արաբկիրի զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկար. ծնողներն ասում էին. «Մեր երեխաները գնալու են միանան սահմանն անառիկ պահող առյուծ ու արծիվ տղաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 19-ին, Արաբկիր զինվորական կոմիսարիատից զինծառայության մեկնեցին ապագա առյուծ զինվոր տղաները, որոնց բանակ էին ճանապարհում ծնողները, հարազատներն ու ընկերները: Արաբկիրի զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկար ու ծնողները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Մեծ հպարտությամբ մեր երեխաներին ճանապարհում ենք բանակ ու վստահ ենք, որ նրանք բարձր են պահելու հայ զինվորի պատիվն ու արժանապատվությունը: Բոլորին ցանկանում ենք բարի ծառայություն, բարի վերադարձ ու նրանք գնալու և միանալու են այն առյուծ զինվոր տղաներին, ովքեր իրենց ծառայությամբ մեր անդորրն են պահում: Թող Աստված պահապան լինի հայ զինվորին: Զորամասերից և առաջնագծից մենք՝ ծնողներս, միշտ բարի լուրեր լսենք և նրանց ուղարկված նամակներում միշտ լավը կարդանք»: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր