211652_close_icon
views-count112481 դիտում article-date 21:47 20-01-2020

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Ծիլքարում բնակվող բազմանդամ ընտանիքի տունը վայրկյանների ընթացքում վերածվեց մոխրակույտի. ընտանիքը 9 անդամներով հայտնվել է բաց երկնքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրդեհի վայր կժամանեին Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից, գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ վառվող տնակի կրակե ճիրաններից դուրս են բերել ողջ ընտանիքի անդամներին, այդ թվում՝ անչափահասների: Արդեն ժամանած հրշեջները գյուղացիների հետ մի քանի ժամ պայքարում էին կրակի դեմ: Ցավոք, տունը, որտեղ բնակվում էին 54-ամյա Մամբրե Սարգսյանը, 51-ամյա Իրինա Սարգսյանը, 28-ամյա Արաքսյա Սարգսյանը, 26-ամյա Էմմա Սարգսյանը, 22-ամյա Գարեգին Սարգսյանը, 6-ամյա Վռամ Աղալարյանը, 2-ամյա Սարգիս Ղազարյանը, 33-ամյա Տիգրան Ղազարյանը, 83-ամյա Էմմա Սարգսյանը, ողջ գույքով մոխրակույտի է վերածվել: Ընտանիքի 9 անդամները, ովքեր գտնվում են սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում, հայտնվել են փողոցում՝ բաց երկնքի տակ: Միակ սփոփանքը նա է, որ հրդեհի հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել, սակայն բազմանդամ ընտանիքը չի կարող իր միջոցներով նոր տուն կառուցել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Արագածոտնի մարզպետին, ինչպես նաև բարեգութ մարդկանց, որպեսզի ով ինչով կարող է՝ օգնության ձեռք մեկնեն կարիքավոր այս ընտանիքին, ինչը աստվածահաճո քայլ կլինի: Ընտասնիքը իր գոյությունը պահպանել է հողագործությամբ ու հիմա կրկին խնդրում ենք այս ընտանիքին չթողնել բախտի քմահաճույքին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե գտնվեն նաև գործարարներ, ովքեր այս ընտանիքին օգնեն շինանյութով, այդ թվում՝ բետոնե ծածկով, ապա գյուղացիները մի բռունցք դարձած քարե կիսակառույց շինությունը կկառուցեն ու ընտանիքի անդամները ցրտի այս պայմաններում կպատսպարվեն այնտեղ: Թե ինչն է եղել կրակի պատճառը, դեռևս պարզ չէ: Դրա համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր