2693 դիտում
14:47 23-01-2020
Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. վարչապետը՝ ծննդատների փակման թեմայի մասին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ծննդատների փակմանը նշեց, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեսել է ռեպորտաժ Աչաջրի ծննդատնից և պատմեց այդ ռեպորտաժը:
«Ինչ է պատմում այդ ռեպորտաժը, հարցազրույց են անում ծննդկանի հետ, որը Ոսկեպար գյուղից, այսինքն՝ գյուղից եկել է Աչաջուրում ծննդաբերելու, որը, ըստ չափանիշների, գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար չափանիշներին: Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյանից 19 կիլոմետր հեռավորության վրա ու Նոյեմբերյանում կա ծննդատուն, շատ լավ վիճակում, նորոգված, լիարժեք հագեցված: Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքն ու նրա ծննդատունն ավելի մոտ է Ոսկեպարին, քան Աչաջուրը, էլ չեմ ասում, որ Աչաջուրը Ոսկեպարից հեռու է 25.7 կիլոմետր, Իջևանից հեռու է 34.3 կիլոմետր: Հարց ՝ ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այս ամենը ներկայացնելով՝ ցանկանում է ցույց տալ, որ հարցերը ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում: «Այսինքն, եթե Ոսկեպարից ծննդկանը կարող է ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում, շնորհիվ այն բանի, որ ճանապարհները գտնվում են փայլուն վիճակում՝ ի տարբերություն 2018 թվականի: Փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
7671 դիտում
18:01 14-01-2020
Սա նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից եւ անվտանգությունից. Վանեցյանը՝ ծննդատների փակման խնդրի մասին
2347 դիտում
17:24 25-01-2020
Հարութ Ուլոյան. «Փաստորեն, գործ ունենք պետական մակարդակով իրականացվող մանիպուլյացիայի հետ»
1680 դիտում
21:57 13-01-2020
ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Եղվարդ քաղաքի և Աչաջուր համայնքի ծննդատների փակման առնչությամբ
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
712 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»