2707 դիտում
14:36 25-01-2020
Փաշինյանը վստահեցնում է՝ ծանոթներին իբր աշխատող գրանցելու դեպքերի բացահայտումները կշարունակվեն
Հայաստանում վերջին 2 տարում հարուցված քրեական գործերով բացահայտվել են 543 գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած անձինք: «[url=https://armenpress.am/arm/news/1002665.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:
«Վերջին 2 տարվա ընթացքում պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող հաստատություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 254 քրեական գործ, որից 129-ը վերաբերել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներին: Հարուցված քրեական գործերով բացահայտվել են 543 գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած անձինք, նրանցից 222-ը հանդիսացել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ»,-ասաց Փաշինյանը նկատեց՝ սրանք այն դեպքերն են, երբ որոշ համայնքի ղեկավարներ, որոշ դպրոցների տնօրեններ իրենց հարևաններին, մոտիկներին, բարեկամներին գրանցում են բյուջետային հիմնարկներում և նրանց աշխատավարձ են վճարում չկատարած աշխատանքի դիմաց: «Այս ուղղությամբ բացահայտումները շարունակվելու են»,-վստահեցրեց նա:
Նմանատիպ նյութեր
2440 դիտում
22:01 04-08-2015
Կանեփն աճեցրել էր իր օգտագործման և ծանոթներին հյուրասիրելու համար. տեսանյութ
1566 դիտում
13:18 17-12-2022
Արցախին մեր օգնությունն է պետք. Հրանտ Թոխատյանը դիմել է արտերկրում ապրող ընկերներին, ծանոթներին
2386 դիտում
12:01 15-04-2014
Մատաղիսի դեպքերի աղմկահարույց բացահայտումները.Սուր անկյուն. Հատուկ դեպքեր
Այս բաժնից
1009 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1357 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1171 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան