3672 դիտում
10:32 26-01-2020
Երուսաղեմի սրբազան հողը կարող է կամուրջ դառնալ, որ այստեղ այցելողները նաև նրա միջոցով ճանաչեն Հայաստանն ու հայ հոգևոր մշակույթը. նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այցելել են Սուրբ Հարության տաճար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանվիրական և գլխավոր սրբավայրերից մեկը՝ Սուրբ Հարության տաճար: Այն կառուցված է Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի խաչելության տեղի, Խաչգյուտի քարայրի և մի շարք այլ սրբավայրերի վրա։ Քրիստոսի գերեզմանը գտնվում է Ս. Հարության տաճարի մեծ գմբեթի տակ: Տաճարը համատեղ տնօրինում են Հայ, Հույն ևԿաթոլիկ եկեղեցիները:
Հայաստանի նախագահին և տիկնոջը դիմավորել են Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Գերաշնորհ տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, հայ հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ։
Նախագահ Սարգսյանը և տիկին Սարգսյանը շրջել են տաճարում, եղել սրբավայրերում, մոմ վառել, աղոթք հնչեցրել, զրուցել հոգևորականների հետ:
Հայ հոգևորականների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը հսկայական մշակութային, հոգևոր արժեքներ ունի այս հողում և կարիք կա այդ ամենը շատ ավելի լավ ցուցադրելու և Երուսաղեմի այցելուներին, և աշխարհին ընդհանրապես: Նախագահի խոսքով՝ այս սրբազան հողն ու վայրը կարող են կամուրջ դառնալ, որ այն մարդիկ, ովքեր այցելում են այստեղ, նաև Երուսաղեմի միջոցով ճանաչեն Հայաստանը, հայ հոգևոր ու մշակութային մեծ ժառանգությունն ու արժեքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
3264 դիտում
16:18 21-12-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այցելել են Շուշիի երկրաբանության պետական թանգարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են