211652_close_icon
views-count89486 դիտում article-date 12:58 26-01-2020

Նոր մանրամասներ՝ Այգավան գյուղի գյուղապետարանի դիմաց տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոցներից. մասնակիցների մեջ են՝ գինու գործարանի տեխնոլոգը, հաշվապահը, դպրոցի ուսուցիչը, Արմաշի «ՋՕՄ»-ի պետը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը ձուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 24-ին Արարատի մարզի Այգավան գյուղում տեղի ուեցած վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոցների փաստով: Ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են կռվի մասնակիցների ինքնությունը: Արարատի մարզի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:15-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որին մասնակցել են՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներ, 25-ամյա Ալեն Պ.-ն, 39-ամյա Էդգար Պ.-ն, 25-ամյա Մարտիկ Գ.-ն, 29-ամյա Գոռ Մ.-ն, վերջիններիս ընկերները, որոնց ամբողջական տվյալները պարզվում են և Այգավան գյուղի բնակիչներ, 35-ամյա Վիգեն Մ.-ն, 34-ամյա Արսեն Ա.-ն, 33-ամյա Արտակ Մ.-ն, 27-ամյա Գևորգ Ա.-ն, 31-ամյա Գրիշա Թ.-ն, 29-ամյա Հայկ Ն.-ն, 32-ամյա Հայկ Ա.-ն, 24-ամյա Գևորգ Գ.-ն, և վերջիններիս ընկերները, որոնց ամբողջական տվյալները պարզվում են, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ: Ոստիկանները պարզել են նաև, որ նշված ծեծկռտուքի ժամանակ Գոռ Մ.-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է ծեծկռտուքին միջամտած Այգավան գյուղի բնակիչ, 41-ամյա Արա Յ.-ին , ով «կրծքավանդակի առաջային պատի ձախից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Արարատ բժշկական կենտրոն, իսկ Վեդու բժշկական կենտրոն է տեղափոխվել Այգավան գյուղի բնակիչ, 24-ամյա Գևորգ Գ.-ն՝ «ճակատի կտրած-պատռած վերք, քթի սալջարդ» ախտորոշմամբ: Վիճաբանությունն էլ տեղի է ունեցել Այգավանի գյուղապետարանի դիմաց: Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, ինչպես նաև գազային ատրճանակի կրակված 2 պարկուճ և 1 չկրակված փամփուշտ: Կռվի մասնակիցներից մի մասին ոստիկանները հայտնաբերել են, մյուս մասին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Վիգեն Մ.-ն աշխատում է Արմաշի «ՋՕՄ»-ի պետ. Արսեն Ա.-ն Սիսավանի գինու գործարանում՝ որպես տեխնոլոգ, Գրիշա Թ.-ն՝ Այգավան գյուղի դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, իսկ Հայկ Ա.-ն Սիսավանի գինու գործարարնում՝ որպես հաշվապահ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/25/1145780/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#A40000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունվարի 24-ին վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ էին տեղի ունեցել Արարատի մարզում; Այգավան գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծռտուքի ժամանակ հնչել էին կրակոցներ և կային տեղեկություններ, որ 2 հոգի, որոնցից մեկը՝ դանակահարված, տեղափոխվել են հիվանդանոցներ: Գյուղ էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի և ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր