211652_close_icon
views-count1466 դիտում article-date 14:20 26-01-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ «Հնդկաստանի նշանակալի նվաճումները տարբեր ոլորտներում իրենց անմիջական ներգործությունն ունեն համընդհանուր առաջընթացի վրա։ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Համոզված եմ, որ երկկողմ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարեկամական կապերն ու փոխգործակցությունն ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր