211652_close_icon
views-count2971 դիտում article-date 10:18 27-01-2020

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովում կքննվի «Իմ քայլը» ավագանու խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպը

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անընդունելի համարելով «Իմ քայլը» ավագանու խմբակցության անդամ, ՔՊ կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյան ֆեյսբուքյան հայտարարութունը, որտեղ վերջինս տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարն ու գրառում կատարել: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»,- ասված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր