211652_close_icon
views-count39392 դիտում article-date 20:26 28-01-2020

«Զվարթնոց» օդանավակայանում գողացել են «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնի մենեջերի «Դոլչե և Գաբանա» արտադրության՝ 300 հազար դրամ արժողության կոշիկները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 27-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ Սյունե Զ.-ն և հայտնել, որ հունվարի 25-ին՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից գողացել են իրեն պատկանող «Դոլչե և Գաբանա» արտադրության թանկարժեք ՝ 300 հազար դրամ արժողության կոշիկներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում պարզել են, որ կոշիկները գողացել է «Զվարթնոց» օդանավակայանում որպես մաքրուհի աշխատող Ասյա Հ.-ն, ով երեկ՝ հունվարի 27-ին ներկայացել է գծային բաժին և ոստիկաններին հանձնել թանկարժեք կոշիկները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կոշիկների տերը աշխատում է «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնում՝ որպես մենեջեր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր