2653 դիտում
19:37 29-01-2020
Բանակն Ապրիլյան պատերազմի ժամանակ իր առջև դրված խնդիրը կատարել է. ԶՈւ-ն նյութատեխնիկական ապահովման որևիցե խնդիր չի ունեցել. ես ԱԺ-ում այդ քննիչ հանձնաժողովը չէի կազմի. Սեյրան Օհանյան. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/01/29/Ohanyan/3197055?fbclid=IwAR25yr5f7NFpp3P0cLMfxYO5SMt8SvCECfvu4qSioMEQvmh0t1OUWIVWBgg]Tert.am[/url]-ը գրում է. Եվս մեկ անգամ պնդում եմ, որ իմ եզրահանգումները, տպավորությունները չեն փոխվել, բանակը 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ իր առջև դրված խնդիրը կատարել է: Զինված ուժերը նյութատեխնիկական ապահովման, նկատի ունեմ՝ վառելիքաքսուքային նյութերի մասով, որևիցե խնդիր չեն ունեցել: Ես նման հանձնաժողովը չէի կազմի: Այս մասին այսօր ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեր բանակի հրամանատարական կազմի, զինծառայողների հերոսությունների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել նրան, որ մարտական գործողությունները կանգնեցվեն: ԶՈւ-ի սպառազինության զարգացման, և նաև առաջին գծում այն դասավորվածությունը, որը կա, ապահովել է Ադրբեջանի կողմից նման հարձակումների ժամանակ մարտական գործողություններ վարելը»,- նշեց Սեյրան Օհանյանը:
2016-ի Ապրիլյան պատերազմի վերաբերյալ Սեյրան Օհանյանը վերլուծություն էր կատարել, որը Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ձեռքի տակ է: Այսօրվա նիստում, պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ որոշակի տեղեկություններ լրացվել են՝ և՛ ռազմաքաղաքական, և՛ օպերատիվ-մարտավարական օղակներում, որոնք հետագայում հիմք պետք է հանդիսանան հանձնաժողովի եզրակացության համար:
«Ռազմաքաղաքական հարթությունում մենք այն ժամանակ եզրակացության ենք եկել, որ Զինված ուժերի ղեկավարությունը և նրա բոլոր օղակները ի վիճակի են խաղաղ պայմաններից պատերազմականի անցնելու: Այդ ամենը տարիների ընթացքում փորձարկվել է տարբեր զորավարժություններում: Իսկ Զինված ուժերի պատրաստության մասով հետևյալը կնշեմ՝ հրամանատարական կազմը, իրենց ենթակաները, նրանց բարոյահոգեբանական մակարդակը, ուսումնանյութական բազան ապահովում է գործողություններ վարելը:
Դա երևացել է հրամանատարների և զինվորների գործողություններում, նրանց հերոսություններով: Դա մեկ օրում չի լինում: Եթե 2016-ին անձնուրաց կռվել է Արցախի ՊԲ-ն, ապա դա տարիների, տասնյակ տարիների ընթացքում ձևավորված պատրաստության, ուսուցման և դաստիարակությունների, ավանդույթների հիման վրա է ձևավորված: Եզրակացությունը սա է»,- նշեց նա:
Սեյրան Օհանյանը հայտնեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ նաև տարբեր բացթողումներ, թերություններ են գրանցվել, բայց դրանք ճակատագրական սխալներ չեն եղել:
Հարցին, թե կա՞ն այնպիսի բացթողումներ, որոնք պատասխանատվություն են ենթադրում, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց. «Ժամանակին բացթողումների համար Արցախի Հանրապետության ղեկավարությունը որոշումներ ընդունել է և համապատասխան կարգապահական գործառույթներ են իրականացվել՝ տույժեր, պաշտոններից ազատել և այլն»:
Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ վառելիքի պակասի, պայմանավորված տարածքներ զիջելու մասին խոսակցություններին, Սեյրան Օհանյանը նշեց. «Եզրակացությունների մեջ այդ ամբողջը կա, բայց նախօրոք կարող եմ ասել հետևյալը՝ ԶՈւ հրամանատարական կազմն իր պարտականություններն իմացել է, իրականացրել է: Զինված ուժերը նյութատեխնիկական ապահովման շրջանակներում՝ նկատի ունեմ վառելիքաքսուքային նյութեր, որևիցե խնդիր չի ունեցել: Եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, դա գալիս է պատերազմական գործողությունների դժվարություններից, առանձնահատկություններից»:
ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելուց հետո Սեյրան Օհանյանը կարծիք էր հայտնել՝ օրենսդիր մարմնում ստեղծված հանձնաժողովը չէ, որ պետք է քննարկեր նման հարցերը, իսկ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես այդ հանձնաժողովը չէի կազմի կամ հանձնաժողովին պաշտպանության մասին առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի իրենք առանձին աշխատեն ՊՆ ղեկավարության հետ, բայց քանի որ ստեղծվել է, սա մեր պետական կառույցում է ստեղծվել, հանձնաժողովն իր աշխատանքը պետք է ավարտի, ես էլ իմ կողմից աջակցելու եմ»:
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Ապրիլյան պատերազմը ռուսական կողմի գիտությամբ է տեղի ունեցել, պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է: Վերջակետ դրեք սրան»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/29/Ohanyan/3197055?fbclid=IwAR25yr5f7NFpp3P0cLMfxYO5SMt8SvCECfvu4qSioMEQvmh0t1OUWIVWBgg]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
4918 դիտում
16:53 14-07-2020
Հայաստանի ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրն իրականացնում է բարձր մակարդակով. Սեյրան Օհանյան. Azatutyun.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
481 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1618 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
517 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը