1681 դիտում
20:27 30-01-2020
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը խուսափում է Հանրային հեռուստաընկերությանը գնահատական տալուց
Հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության լուրերով հեռարձակված ակնհայտ իշխանական քարոզ պարունակող և անմեղության կանխավարկածը ոտնահարող տեսանյութի վերաբերյալ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարզաբանումներ ստացավ ՀՌՀ ղեկավար Տիգրան Հակոբյանից։ Մեզ հետ զրույցում Տիգրան Հակոբյանը նշեց, որ կարծիք չունի տեսանյութի վերաբերյալ և հավելեց, որ Հանրային հեռուստաընկերություն չի դիտում։ Նա նշեց, որ ՀՌՀ-ն
չի զբաղվում նման խնդիրներով. «Հանրային Հեռուստաընկերությունն իր խորհուրդն ունի, որի լիազորությունների մեջ մտնում է այդ ամենն, ինչի մասին դուք ասում եք»։ Մեր պարզաբանող հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ իրենք իրենցով զբաղվեն, Տիգրան Հակոբյանը կարճ պատասխանեց՝ այո, ճիշտ է։
Տիգրան Հակոբյանի հայտարարությունը մեզ տարօրինակ թվաց, քանի որ ստացվում է, որ ՀՌՀ նախագահը հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության եթերին չի հետևում, բայց հետևում է մասնավոր հեռուստաընկերությունների եթերին և ժամանակ առ ժամանակ դրանց եթերային բովանդակության վերաբերյալ մոնիթորինգային տվյալներ է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում: Նաև հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՌՀ ղեկավարը հրավիրված ասուլիսում նշել էր, որ ՀՌՀ մոնիթորինգի թիմը հետևում է հեռուստաընկերություններին։ Ստացվում է, որ կա՛մ ՀՌՀ աշխատակիցներն
են թերացել իրենց գործում և չեն նկատել հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրայինհեռուստաընկերության ակնհայտ իշխանական քաղաքական քարոզչությունը, կա՛մ մոնիթորինգի թիմն ուղղակի չի զեկուցել Տիգրան Հակոբյանին Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնով հեռարձակվող իշխանական քաղաքական քարոզչանյութի մասին:
Տարօրինակ է նաև հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանի քաղաքական նախասիրություններին հարմարեցված և, ըստ մամուլի հրապարակումների, վարչապետ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ պատրաստված Հանրային հեռուստաընկերության տեսանյութն իր ֆեյսբուքյան էջով տարածում է անձամբ վարչապետը, ինչը նշանակում է, որ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերը դիտում է և կարծիք ունի, իսկ ՀՌՀ ղեկավար Տիգրան Հակոբյանը ոչ դիտում է, ոչ էլ Հանրային
հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ կարծիք ունի: Այնուամենայնիվ, տարօրինակություններն այսքանով չեն ավարտվում. «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը տված մեկնաբանությունից րոպեներ անց պարոն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջով հրապարակեց Հանրային հեռուստաընկերության եթերային բովանդակության մոնիթորինգային տվյալներ:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հստակ գնահատական տալ Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման հունվարի 29-ի հայտնի տեսանյութին և կողմնորոշվել՝ ՀՌՀ-ը հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերության եթերը մոնիթորինգի ենթարկու՞մ է, թե՞ ոչ:
Նմանատիպ նյութեր
898 դիտում
20:23 03-07-2023
Հորդորում եմ զերծ մնալ դատարանի նախագահի գործողություններին գնահատական տալուց. Մխիթար Պապոյան
25264 դիտում
00:58 22-03-2017
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացառիկ հարցազրույցը Հանրային Հեռուստաընկերությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
763 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
868 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
616 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին