Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդունման ԵՄ-ի մեխանիզմին առնվազն 5 պետություն է միացել
Առնվազն 5 երկիր է միացել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդունման վերաբերյալ ԵՄ-ի մեխանիզմին` Կիպրոսի առափնյա ծանծաղուտում Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում այդ երկրի անօրինական երկրաբանահետախուզական աշխատանքների պատճառով:
Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Եվրամիության խորհրդի՝ հունվարի 31-ին հրապարակված մամուլի տեղեկագրին։
«ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան և Ալբանիան, ինչպես նաև Իսլանդիան՝ Եվրոպական տնտեսական գոտու անդամը, միացել են այդ որոշմանը»,- նշվածմէ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մեխանիզմը հաստատվել է Մ-ի կողմից անցած տարի։ Այն թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել այն ֆիզիկական անձանց ու ընկերությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են ածխածնային ռեսուրսների երկրաբանահետախուզության հետ կապված հորատման աշխատանքների իրականացման համար, որոնք թույլատրված չեն Կիպրոսի կողմից իր բացառիկ տնտեսական գոտում:
Բացի այդ, պատժամիջոցների տակ կարող են հայտնվել այն ֆիզիկական անձինք ու ընկերությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի այդ գործունեությանը: