4012 դիտում
20:14 31-01-2020
Բաց նամակ. «Այս շենքում մարդիկ են ապրում». Շամլուղի 10-րդ շենքի բնակիչներին և սեփականատերերին չի բավարարում Լոռու մարզպետի պատասխանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին
Քաղաքաշինությանկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին
ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին
[b]Բաց նամակ[/b]
Մենք՝Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 10-րդ բազմաբնակարան, վթարային շենքի բնակիչները և սեփականատերերը, ի պատասխան մեր՝ 2019թ. դեկտեմբերի 5-ի բաց նամակի,2019թ. դեկտեմբերի 17-ին ստացել եք ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից գրություն այն մասին, որմեր շենքի հիմնանորոգման հարցը կրկին քննարկվել է Լոռու մարզպետարանի մասնագետների և Ախթալա համայնքի ղեկավարի հետ:Սակայն, միևնույն ժամանակ մարզպետը տեղեկացրել է. «Շենքի ընդհանուր հիմնանորոգման հարցին մարզպետարանը կարող է անդրադառնալ հանրապետության կտրվածքով բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրի շրջանակներում՝ այդ նպատակով համապատասխան միջոցներ հատկացնելու դեպքում: Որևէ ծրագրի առկայության դեպքում՝ Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»:
Մեզ չի բավարարում մարզպետի անորոշ պատասխանը, քանի որ մեր շենքի իրավիճակը պահանջում է հրատապ, արագ լուծումներ: Մենք կոչ ենք անում մեր շենքի ամրացման հարցը դիտարկել 2020թ. հրատապ ծրագրերում:
2018-2019թթ. ՀՀ պատկան մարմինների կողմից կատարված բազմաթիվ ուսումնասիրությունները, վստահ ենք, որ հստակ ցույց են տվել այն իրավիճակը, որում գտնվում է Շամլուղի ամենահին՝ 1930-ականների վերջերին կառուցված, այժմ անմխիթար վիճակում գտնվող շենքը: Բացի այդ թե՛ Լոռու մարզպետը, թե՛ Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարն այցելել են Շամլուղ, տեսել են, թե շենքի ետնամասը ինչպիսի սոսկալի վիճակում է գտնվում:
Կրկին ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ շենքի ճակատային մասում կան արդեն փլուզված պատշգամբներ, իսկ 3-րդ հարկի մեծ պատշգամբները արդեն փլուզվում են՝ իրական վտանգ ներկայացնելովներքևի հարկերում բնակվող բնակիչներին կյանքին, որոնք վախենում են օգտվել իրենց պատշգամբներից:
ՀՀ իշխանություններին հիշեցնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ստացել ենք գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից, որում նշված է. «ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. մարտի 4-ի № ՔՏՄ /11.2/469-19 գրությամբ տեղեկացվել է, որ շենքում կատարված տեղատեսության արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտ է կատարել շենքի տանիքի և գլխավոր մուտքի կողմից բաց պատշգամբների վերանորոգում»:
Իսկ ավելի վաղ՝ 2018թ. դեկտեմբերին ստացել ենք նույն ամսվա 7-ին թվագրված գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից՝ ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի ուժեղացման-վերանորոգման և տանիքի հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու վերաբերյալ 2018թ. նոյեմբերի 7-ի մեր բաց նամակին ի պատասխան: Այդ գրությունում, մասնավորապես նշվել էր. «Հայտնում ենք նաև, որ խնդրի լուծման հնարավորությունը պարզաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիմել է համապատասխան գերատեսչություններ: Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ առաջարկվել էր Ախթալա համայնքի ղեկավարին Շամլուղ քաղաքի բազմաբնակարան10-րդ շենքիվերանորոգման-ամրացման համարներկայացնել սուբվենցիա ստանալու ծրագրային հայտ՝ մարզպետարանում քննարկելու և համապատասխան ընթացք տալու համար, և միևնույն ժամանակ առաջարկվել էր որոշել շենքի վթարայնության աստիճանըևանհապաղ ձեռնարկել միջոցառումներ բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
2019թ. ամռանը մեր շենքի տանիքը վերանորոգվեց, ինչի համար մեր շնորհակալությունը հայտնեցինք ՀՀ իշխանություններին, իսկ ոգևորված բնակիչներովմեր միջոցներով կազմակերպեցինք շենքի փոքր պատշգամբների ներկելու, մուտքի դռների և պատուհանների փոխելու գործընթացը:
ՀՀ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ պետությունից գողացված միլիոններ, միլիարդներ են բյուջե վերադարձնում, կարծում ենք, Շամլուղի ամենաանմխիթար շենքը փլուզումից փրկելը և կառուցված տանիքի վրա ծախսված գումարը «ջուրը գցելը» խիստ անտրամաբանական կլինի:
Ուստի, դիմում ենք Ձեզ, խնդրում ենք՝մեր շենքի ամրացմանպահանջը ներառել2020 թվականի հրատապ ծրագրերում: Նկատենք նաև, որ հաճախ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի այցելելիս տեսնում ենք, թե ինչպես են 1940-50-ական թվերին կառուցված, փլուզման եզրին գտնվողբնակելի շենքերն՝ իրենց փայտե մեծ պատշգամբներով ամրացվում, նորացվում:
Հարգելի իշխանություննե՛ր, Շամլուղի 10-րդ շենքը հեղափոխականև հրատապ լուծում է պահանջում: Ի դեպ, տեղեկացնենք, որ շուրջ 25 տարի առաջ Շամլուղ քաղաքի մուտք գործող ճանապարհին մեկ անմխիթար վիճակում գտնվող բազմաբնակարան շենք փլուզվեց, բնակիչներին հարկադրված այլ շենքում բնակարաններ հատկացվեցին: Մի թույլ տվեք, որ մեր անմխիթար, վթարային շենքը նույն ճակատագրին արժանանա:
Հարգանքով՝ Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր
30.01.2020թ.
Կից՝ շենքի ներսից և դրսից արված լուսանկարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»